top of page

Մեր Պատմությունը

"Շին թրեյդ" ՍՊԸ ստեղծվել է 2012 թվականին որպես ներմուծող ընկերություն և մինչ 2016 թվականը զբաղվել է ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի ներմուծմամբ։

2016 թվականին ընկերությունը ընդլայնեց ծառայությունների ցանկը, մատուցելով ջեռուցման համակարգերի տեղադրման ծառայություններ, իրականացնելով շինարարական աշխատանքներ, կոմունալ համակարգերի կառուցման և ինտեգրման ծառայություններ։

Շարժվելով ժամանակի պահանջներին համընթաց՝ 2017 թվականից ընկերությունը ընդլայնել է ծառայությունների ցանկը՝ իրականացնելով նաև ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի հաշվարկման, մոդելավորման աշխատանքներ։ Հենց այդ ժամանակ ընկերությունը հանդես եկավ B2B շուկայում իր "Կոմֆորտ" բրենդով և իրականացրեց նաև հյուսիս-հարավ ճանապարհի գծանշումները։

2018 թվականից ընկերությունը սկսել է իրականացնել նաև օդափոխության, ծխահեռացման համակարգերի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի մատակարարման համակարգերի նախագծման և շինարարության աշխատատքներ։

Մինչ 2020 թվականը ընկերությունը իր կողմից մատակարարվող ապրանքների և ծառայությունների մասով կայուն աճ է արձանագրել։ 2020-ի ճգնաժամը էականորեն ազդեց ներմուծման և վաճառքի ծավալների վրա։ Շնորհիվ Հայաստանում շինարարության տեմպերի աճին՝ ծառայությունների մատուցումը համեմատաբար չի տուժել։ 

Տվյալ պահին ծառայությունները ներառում են․

  • ջեռուցման համակարգերի տեղադրում;

  • ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման և ինտեգրման աշխատանքներ;

  • էներգահամակարգերի նախագծման և կառուցման աշխատանքներ;

  • օդափոխության, ծխահեռացման համակարգերի նախագծում և ինտեգրում;

  • անվտանգության, տեսագրման, հակահրդեհային պաշտպանության և համապատասխան ահազանգման համակարգերի տեղադրում։

Որակ

Մենք երաշխավորում ենք աշխատանքների բարձր որակ և  իրականացնում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծեր՝ հիմնվելով սեփական ինժեներական լուծումների վրա։

Անվտանգություն

Մենք առաջարկում ենք ինովացիոն լուծումներ, որոնք համապատասխանում են անվտանգության բարձր չափանիշներին և չեն վնասում շրջակա միջավայրին։

Ծրագրեր և հեռանկարներ

Ընկերությունը ակտիվ ներդրումներ է իրականացնում բիզնեսի, այդ թվում նաև սեփական արտադրությունը զարգացնելու նպատակով։

Ինչպե՞ս ենք մենք աշխատում

Մեր ընկերության փորձառու մասնագետները նախորոք հաշվարկում են իրականացվող նախագծի բոլոր հնարավոր ծախսերը, համակարգում աշխատանքները և իրականացնում որակի կառավարում։

Նախագծի մոդելավորումն իրականացվում է անվճար, եթե այն հաստատվում է, և հաճախորդի կողմից պատվեր է գրանցվում։

Ըստ Ձեր ցանկության՝ մենք կատարում ենք նաև աշխատանքների համար պահանջվող փաստաթղթերի ձևակերպում։ 

Blue Print
bottom of page